1990-ականներին Սուքիասյանների անունը հանրային գիտակցության մեջ կարելի է ասել հոմանիշ էր պետության անզուսպ թալանի, մասնավորներից ունեցվածք ու բիզնեսներ խլելու և շատ այլ հոռի երևույթների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՌազմԻնֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նա գրել է. «Իշխանության գալով՝ Քոչարյանը որոշեց «не ворошить прошлое» ու թերթել 1990-ականների «կապիտալի նախնական կուտակման» վայրենի էջը, քանի որ գիտակցում էր. եթե ամեն նոր իշխանություն սկսի կապիտալ վերաբաշխել, դրանով հիմք կդնի երկրում անվերջ տնտեսական և քաղաքական անկայունության։
Խաչատուր Սուքիասյանը չգնահատեց դա և 2008-ին լևոնականների խռովության ակտիվ ֆիգուրներից էր։
Ի դեպ, այդ օրերին իր ընտանիքին պատկանող մի օբյեկտ պիցցա էր մատակարարում Ազատության հրապարակում տնավորվածներին»։
Վրթանեսյանը նշում է, որ երիտասարդները չգիտեն, բայց «նիկոլականների այդ հոգեբանական տրավման, որ հիմա իրենց հակառակորդներին «պիցցայակեր» են անվանում, հենց այդ ժամանակներից է. իրենց էին այդպես անվանում ու հիմա «քաղաքացու վրեժ են լուծում»:
«2008-ի խռովության տապալումից ինչ-որ ժամանակ անց Սուքիասյանին էլի ներեցին, այս անգամ Սերժ Սարգսյանը։ Սարգսյանն ընդհանրապես չէր սիրում մարդկանց «դաբիվատ» անել, միշտ երկրորդ շանս տալիս էր։ Եւ նույնիսկ ներկա էր Սուքիասյանի «Ռոսիա» մոլի հանդիսավոր բացմանը։
Այսօր, երբ խոսում ենք Հայաստանի նախորդ իշխանությունների սխալներից, երևի թե Խաչատուր Սուքիասյանն այդ սխալներից մեկի վառ օրինակն է։
Եթե ժամանակին իրենց գործունեությամբ լուրջ զբաղվեին քննիչները, 2008-ին նա չէր մասնակցի Հայաստանի պետականության հիմքերը հաջորդ 10 տարին խարխլող խռովությանը, չէր ապականի ճարտարապետության գլուխգործոց «Ռոսիա» կինոթատրոնի շենքի արտաքին տեսքը, չէր աջակցի 2018-ի հեղաշրջմանը, ի վերջո, այսօր չէր լինի դավաճան կապիտուլյանտի իշխանության հենասյուներից մեկը։ Սակայն պատմությունը «եթե»-ներ չի ընդունում»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը