11 06 2021

Այդ հաղթանակին և հաջողությանը հասնելու համար մենք ունենք մեր դեղատոմսը․ Քրիստինե Վարդանյան



«Այս հարթակում կանգնած մարդիկ գիտեն, որ առանց աշխատանաքի՝ անհնար է արդյունք ունենալ։ Միակ բանը, որն այստեղ կանգնածները կարող են ձեզ խոստանալ, դա աշխատանքի համար պայմանների ստեղծումն է, ինչին պետք է հասնել ձեռք-ձեռքի տված, ուս-ուսի տված»,- Երևանի Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Երիտասարդական միության անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը։


«Այդ հաղթանակին և հաջողությանը հասնելու համար մենք ունենք մեր դեղատոմսը։ Բայց դա բավարար չէ։ Պետք է նաև նվիրվածություն, անխոնջ, առանց ակնկալիք ու պարգևավճար աշխատանք, որպեսզի մեր էգոն նահանջի և ապրի «մենք»-ը», - նշեց Վարդանյանը։


Ըստ նրա՝ երկրից հեռանալը ժամանակավոր լուծում է, միայն հզոր հայրենիքը կարող է ապահովել մեր անվտանգությունը։ «Մենք այստեղից գնալու տեղ չունենք։ Մեր միակ ճանապարհը ուժ գտնելն է մեր մեջ, որ կարողանանք ոտքի կանգնել, կերտել մեր երազանքների հայրենիքը, որտեղից ոչ թե արտագաղթում են, այլ որտեղ վերադառնում են», - ասաց Քրիստինե Վարդանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ