Մենք հունիսի 20-ին կազատվենք այս իշխանությունից և կունենանք իրական հաղթանակ։ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։
Նա նշեց, որ իրենց կուսակցական կառույցները և ակտիվիստները առաջիկայում կանցնեն շատ ակտիվ գործողությունների՝ մայրաքաղաքում և մարզերում։
Ավետիսյանը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ սատարում են «Հայաստան» դաշինքին, քանի որ վտանգված է մեր սերունդների ապագան, մեր հայրենիքի լինելիությունը և այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը այդ դաշինքին միանալն է՝ ԱԺ-ում որակյալ մեծամասնություն ձևավորելու ակնկալիքով։
Նրանք կոչ արեցին իրենց բոլոր անդամներին և համակիրներին ընտրություններում ձայնը տալ «Հայաստան» դաշինքին։
Մանրաամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը