11 06 2021

Հիմնականում վարչապետի պաշտոնի համար պայքարում են «Հայաստան» դաշինքն ու ՔՊ-ն․ քաղտեխնոլոգ



Քարոզարշավը քանի որ կարճաժամկետ է, չի օգտագործվում տեխնոլոգիական ողջ բազան, որովհետև ընտրական տեխնոլոգիաները շատ են, բայց մենք հիմանականում տեսնում ենք հանդիպումներ փակ դահլիճներոււմ կամ հանրահավքների տեսքով և հեռուստատեսային քարոզարշավի եթերաժամեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Քարոզարշավը տեխնոլոգիական տեսակետից աղքատիկ է, բովանդակային տեսակետից նույնպես չէի ասի, որ բավական հաջող է և բավական շատ ագրեսիվություն կա։ Գաղտնիք չէ, որ ռեսուրսային տեսակետից ավելի շատ ունեն չորս քաղաքական ուժեր՝ «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»,  «Պատիվ ունեմ» և «Բարգավաճ Հայաստանը»։ Նրանք ամենաազդեցիկ և հիմնական խաղացողներն են այս ընտրապայքարում»,- նշեց Բադալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ