11 06 2021

Երեք տարվա ընթացքում համակարգված հարձակում է եղել բանակի և ազգային գաղափարախոսության վրա․ Ռոբերտ Քոչարյան



Երեք տարվա ընթացքում համակարգված հարձակում է եղել երկու ոլորտի վրա՝ բանակի և ազգային գաղափարախոսության։ Սորոսականները մտան պետական համակարգ, բանակի գեներալների վրա քրեական գործեր կարեցին, վերանայեցին ծրագրերը, սկսեցին հարձակվել եկեղեցու վրա։ հունիսի 11-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բանակը թիրախ դարձավ, որպես երկրի անվտանգության ողնաշար, իսկ ազգային գաղափարախոսությունը՝ որպես ազգը միավորող համակարգ՝ մարտահրավերներին դիմակայելու համար։ Բարեփոխումներն այստեղ անխուսափելի են։ Վերականգնելու ենք և՛ մշակույթի նախարարությունը, և՛ գյուղատնտեսության։ Գյուղացին է մշակույթի ու ավանդույթների կրողն ու շարունակողը»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ