11 06 2021

Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 21-ին արձանագրվելու է Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան

Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 21-ին արձանագրվելու է Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան

«Իրական ընդդիմադիր դաշտի քարոզարշավը ես շատ դրական եմ համարում»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ակնհայտորեն ակտիվացրել է իր աշխատանքները թե քաղաքական օրակարգի ձևավորման տեսակետից, թե տեղերում աշխատանքի՝ հասարակությանը ներկայացնելով այսօրվա իրավիճակի ճշգրիտ գնահատականները:

Արմեն Աշոտյանի խոսքով, եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 20-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի վերահաս տոտալ պարտությունը և շատ կարևոր է, որ իրական ընդդիմադիր դաշտում որևէ մի բևեռ չտարվի անհատական, անձնական խաղով:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի մասին, նա նշեց. «Այն իրականում քարոզարշավ չէ: Նիկոլի քարոզչությունը հիշեցնում է վթարված  կոյուղի, որի գարշահոտ ջրերը թափվում են հանրապետությունով մեկ և այդ խափանված կոյուղին դեռ մի ութ օր շարունակելու է թունավորել Հայաստանի քաղաքացիների կյանքը և քաղաքական օրակարգը: Մեզ արագ պետք է բրիգատ, որը գա, հունիսի 21-ից հետո այդ կոյուղին վերանորոգի, որ այլևս Հայաստանով մեկ այդ գարշահոտը չտարածվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ