10 06 2021

Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին



Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց։ Այս մասին հունիսի 10-ին, քարոզարշավի շրջանակում հանդիպումներից մեկի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախկինում, երբ զորամասեր մարդիկ էին գնում, կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռվելով վազում էին դրա ետևից։

«Ա՞յն զինվորի մասին ես խոսում, որն ինչպես ադրբեջանցիներն են ասում, Ադրբեջանի 20 %-ը վերահսկողության տակ պահեց։ Ո՞ր զինվորի մասին ես խոսում, արա։ Չե՞ս սատկում։ Ո՞նց կարելի է չափն այդքան անցնել։ Եթե ինքը զինվորի տեղը գիտի, ինքը զինվորին այդպե՞ս կվերաբերվի։ Եթե ինքը զինվորին հարգում է, զինվորին հրաման կտա՞, որ չկրակի։ Թույլ կտա՞, որ ադրբեջանցին գերի վերցնի այդ զինվորին ու ծաղրի նրան»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ