10 06 2021

Մենք պետք է ունենանք ազգային ավիափոխադրող․ Ռոբերտ Քոչարյան



Մենք պետք է ունենանք ազգային փոխադրող։ Վերջին պատերազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ խնդիր էր։ Այս մասին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ իր նախագահության տարիներին գործող ազգային փոխադրող ընկերությունը միայն Եվրոպայի յոթ ուղղությամբ չվերթներ էր իրականացնում։

«Անպայման պետք է վերականգնենք ազգային փոխադրողի կարգավիճակը։ Ավիաընկերություններից մեկին պետք է օգնենք, որ որպես ազգային փոխադրող ոտքի կանգնի։ Վերջին երեք տարվա ընթացքում Քաղավիացիայի վարչությունն ընդհանրապես քանդեցին։ Մարդկանց թվում էր, եթե ժամանակին տոմս է վաճառել, ուրեմն կարող է նաև ավիացիայի համակարգը կառավարել։ Սա նշանակում է, որ մարդիկ չգիտեն՝ ինչ է նշանակում մած համակարգեր կառավարել», - հայտարարել է Ռ․ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ