10 06 2021

Ռուսաստանի հետ լինելու են շատ ազնիվ, գործընկերային, դաշնակցային հարաբերություններ․ Ռոբերտ Քոչարյան



Ռուսաստանի հետ լինելու են շատ ազնիվ, գործընկերային, դաշնակցային հարաբերություններ։ Այս մասին Արագածոտնում Թալինի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Վերականգնելու ենք խաթարված վստահությունը։ Իմ և ՌԴ նախագահի անձնական կապերը, անցյալը հնարավորություն են տալու անել այս ամենը շատ արագ, ակնթարթային»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ