09 06 2021

Իշխանությունը գերիներին մատնել է անտերության․Դավիթ Հարությունյան



«Այս իշխանությանը գերիների խնդիրն ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոյեմբերյան հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին՝ շատ ընդհանուր տերմինաբանությամբ:

«Երբ խոսքը վերաբերում էր հողերը վերադարձնելուն, ապա այս իշխանությունը շատ հստակ վերցնում է պարտավորություններ և ամրագրում է ժամկետներ, երբ խոսքը վերաբերում է  գերիներ վերադարձնելուն, որևէ ժամկետ դուք չեք գտնի»,- ասաց Դ. Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ