08 06 2021

Ադրբեջանցիները գերեվարել են զինվորի, մեր հայրենակցին են ծեծել, իսկ իշխանությունը հարբած՝ քաղաքներով է շրջում․ Վահե Հակոբյան



«Այսօր գերվեց հայ զինծառայող։ Այսօր ադրբեջանցիները խմբակային դաժան ծեծի են ենթարկել մեր ևս մեկ հայրենակցի։ Իսկ ի՞նչ է անում այս ապիկար իշխանությունն այսօր. հարբած շրջում է մարզերով, անվայել վարք է ցուցաբերում, ազատում է հրամանատարներին, որոնք հրաժարվում են քարոզել իրենց: Մենք ևս մեկ անգամ փաստում ենք, որ ազգի դավաճաններին ոչինչ չի հետաքրքրում՝ բացի իրենց աթոռներից»,- «Հայաստան» դաշինքի՝ Եղեգնաձոր քաղաքում հանրահավաքի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

«Րոպե առաջ, վայրկյան առաջ սրանք պետք է հեռանան: Միակ ուժը, որն ունակ է գործել, իհարկե՝ «Հայաստան» դաշինքն է։ Դաշինքն ունի կազմակերպվածություն, կարգապահություն, պրոֆեսիոնալ թիմ, հստակ դիրքորոշում և ուժեղ առաջնորդ»,- հավելեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ