Մենք նեկայանում ենք թիմով, որի անդամներից ամեն մեկը մեծ ճանապարհ է անցել, փորձ է կուտակել ու գիտելիքներ ունի։ Մեկ մարդ չի կարող բոլոր հարցերը լուծել։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին Կապանում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ նախորդ քարոզարշավների ժամանակ խոսքը չէր գնում երկրի լինել-չլինելու մասին, երկրի սահմանների անվտանգության մասին։ Իսկ այսօր մենք խոսում ենք նրա մասին, որ Սյունիք գալու մասին պետք է անցնենք ադրբեջանական դրոշի տակով։ Այս վիճակից դուրս գալու համար ջանքեր են պետք, որոնց գործադրելու համար գիտակ ու համարձակ մարդկանց թիմ է պետք։ Ընդդիմադիրների նկարներով հանրահավաքի գնալու համար առանձնապես շատ խելք չի պահանջվում։ Դրա փոխարեն նրանք պետք է ասեն, թե ինչ վիճակում են երկիրն ընդունել, և ինչ վիճակում են այն հանձնում։ Բայց նրանք ասելիք չունեն։ Չեմ ուզում խոսել նրանց մասին, նրանք արժանի չեն դրան։ Նրանք այլևս չկան։ Այս թիմն այսօր իշխանությունը վերցնելու ճանապարհի վրա է։ Մնացել է մի քանի օր և նոր կառավարության ձևավորման հաջորդ օրը ձեր մաշկի վրա զգալու եք փոփոխությունները անվտանգության ոլրտում, տնտեսական ոլորտում, տեսնելու եք բանակի վերածնունդը։ Սա է մեր նպատակը։ Այսօր դիմում ենք ձեզ․ հնարավորություն տվեք մեզ այդ խնդիրները լուծելու համար։ Ամեն ինչ կախված է ձեզանից», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը