07 06 2021

Մեր թիմում յուրաքանչյուրն իր գործի գեներալն է և միևնույն ժամանակ իր գործի զինվորը․ Սեյրան Օհանյան



Բանակում ընդունված է ասել, որ զինվոր չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալու, իսկ Ռոբերտ Քոչարյանը, իր աշխատանքի տարիներին, ավելացրեց հետևյալը՝ «գեներալ չէ այն գեներալը, որը դադարում է հոգով զինվոր լինելուց»: Այս մասին ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը Կապանում հանրահավաքի ընթացքում։

«Հիմա մենք այստեղ մի թիմով ենք, որտեղ յուրաքանչյուրը իր գործի ղեկավարն է, իր գործի գեներալն է և, միևնույն ժամանակ, իր գործի բանվորն ու զինվորն է։ Մենք բոլորս տրամադրված, մեր ղեկավարի գլխավորությամբ, պատրաստ ենք աշխատանքի հանուն Հայաստանի Հանրապետության։ Մենք գիտենք՝ ինչն է բերել այս վիճակին, անփորձ, ապիկար և մանրախնդիր ղեկավարները, որոնք չգիտեն իրենց գործը, դրա համար իրենց մտքերը իջեցնում են ամենացածր աստիճանի։ Մենք գալիս ենք մի թիմով, որի մեջ բոլորը փորձառու են»,-ասաց Սեյրան Օհանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ