Ֆեյսբուքյան իր էջում հղած տեսաուղերձում այսօր՝ հունիսի 7- ին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ առաջիկա ընտրություններին սատարելու է Ռոբերտ Քոչարյանին։
Ըստ Ավետյանի՝ ստեղծված իրավիճակում երկրի կառավարումը պետք է ստնաձնի մեկը, որն ունի ճգնաժամային իրավիճակներում կառավարելու փորձ։
«Պետք է մեկը, որն ունի միջազգային լայն կապեր, գրագետ է, կամք ունեցող քաղաքական գործիչ, և այդ քաղաքական գործիչը Ռոբերտ Քոչարյանն է։ Նա բազմիցս է ապացուցել ճգնաժամային իրավիճակներում գրագետ ու կամային որոշումներ կայացնելու կարողությունը, իսկ նրա պետականամետությունը և հայրենասիրությունը կասկածից վեր է»,- ասաց Հակոբ Ավետյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը