05 06 2021

Բոլոր ցուցանիշներն անկում են ապրել, բացի երկուսից՝ աղքատության մակարդակը և գերեզմանների թիվը․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում հանդիպումից․

«Յուրաքանչյուր ընտրություն իշխանության համար այն պահն է, երբ նա պետք է ներկայացնի կատարած աշխատանքը՝ ի՞նչ ցուցանիշների են հասել, որքանո՞վ է բարելավվել մարդկանց կյանքը, որքանո՞վ են լուծվել երկրի անվտանգության հարցերը։ Իսկ ընդդիմության համար սա այն պահն է, երբ նա կարող է մատնանշել իշխանության սխալները, համոզել ժողովրդին ճիշտ ընտրություն կատարել։ Ինչպե՞ս պետք է այս իշխանությունը համոզի մարդկանց, որ նրանց կյանքը բարելավվել է, որ երկիրն ավելի անվտանգ է, որ տնտեսությունը զարգանում է։ Մեր երկրում իրականում բոլոր ցուցանիշներն անկում են ապրել, բացի երկու ցուցանիշից՝ աղքատության մակարդակն է աճել և գերեզմանների թիվը։ Համոզված եմ, որ բոլորդ մեծ հույսեր էիք կապում։ Ի՞նչ է անում հիմա այս իշխանությունը։ Փորձում են կիրառել տարբեր հնարքներ՝ հակառակորդի վրա կեղտ լցնելու համար։ Երբ մարդ ասելիք չի ունենում, սա դառնում է նրա միակ գործիքը»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը՝ Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ