2000-ականներին հայերը գաղթում էին Հայաստանից, որ լավ կամ ավելի լավ ապրեն, 2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից, ափսոս էին տղերքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ հրապարակելով Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվող զոհված զինծառայողների դիերի և այսօր Սարյան փողոցում անցկացվող գինու փառատոնի լուսանկարները:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«19-րդ դարի վերջերից հայերը գաղթում էին Օսմանյան կայսրությունից, որ փրկվեն:
1988-ից հայերը գաղթում էին ադրբեջանական վայրագություններից, որ չմորթվեն:
1991-1996թթ. հայերը գաղթում էին նախ պատերազմի, ապա ճգնաժամի պատճառով:
2000-ականներին հայերը գաղթում էին Հայաստանից, որ լավ կամ ավելի լավ ապրեն:
2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից:
Ափսոս էին տղերքը…
Հ.Գ.Երևանի Սարյան փողոցը՝ այս րոպեներին:
Հ.Գ.Գ. Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 3 շաբաթ է՝ օկուպացված է թշնամու կողմից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը