Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Արցախում տեղի ունեցավ ողբերգություն, որն աղետի մասշտաբով Արցախում երբևէ եղած ամենամեծ դժբախտությունն էր պատերազմներից հետո․ պայթեց վառելիքի պահեստը։ Շուրջ 300 վիրավոր, բազմաթիվ զոհեր, որոնցից 7-ը հայտնի են, 13-ը անճանաչելի ու հայտնի չէ, թե քանիսն են մոխրացել, մեծ թիվ են ասում։ Նախ ինձ չեն կարող համոզել, որ այդ պայթյունի մեջ Ադրբեջանի մատը խառը չէ։ Բայց ինձ համար նաև դատապարտելի էր Հայաստանի իշխանության դանդաղկոտությունը։ Պայթյունը եղել է երեկոյան 6-ի կողմերը, մարդիկ ինքնակազմակերպվում էին, պետությունը չկար․ Արցախը անգամ դեղորայք չուներ, որ 80-90 տոկոս վառվածություն ունեցողներին ցավազրկեր, ցավից ոռնում էին։ Իսկ Հայաստանը ուղարկել է ուղղաթիռ շուրջ 15 ժամ անց։ Որովհետև չկա պատասխանատվություն։ Եթե մի հեռավոր երկրում գնացք է դուրս գալիս ռելսերից, հանք է փլվում, 9-10 զոհ լինում, Նիկոլը ցավակցում է էդ երկրի վարչապետին, նախագահը՝ էդ երկրի նախագահին, ԱԺ նախագահը՝ իր կոլեգային։ Բազմաթիվ զոհերի մասին է խոսքը, դուք չգտա՞ք մեկ հատ ցավակցական խոսք, որ ուղղեիք։ Երևի չեն կողմնորոշվել ում պետք է ցավակցեն՝ Շահրամանյանին, թե Ալիևին, դրա համար էլ չեն հղել։
Եթե մեր քույրերին ու եղբայրներին անտեր թողած չլիներ Հայաստանի իշխանությունը, պայթյունից 10 րոպե անց, երբ մասշտաբը պատկերացրին ու հասկացան, որ տեղում անհնար է օգնություն ցույց տալ, Նիկոլը պետք է զանգեր իրեն նամակ ուղարկած Բայդենին, ասեր միջնորդի, թող օդը բացեն, զանգեր Ֆրանսիային, ռուսներին, Էրդողանին ու անգամ զանգեր Ալիևին, ասեր շուտ արեք, գնանք օգնենք։ Չարեցին, որովհետև երբեք էլ սրտացավ չեն եղել ժողովրդի, առավել ևս՝ արցախցիների նկտմամբ։ Որովհետև էն անմարդկային ատելությունը, որ տեսնում ենք հայկական ազգանունով ինչ-որ սրիկաների կողմից՝ ուղղված արցախցիներին, թե գեներացնողը, թե տարածոցղը հենց իշխանության մեջ ծվարած կերպարներն են։
Արցախում պայթյունը ընդհանուր ողբերգության մի մասն է, ու դրա մեղավորը դարձյալ, ոնց էլ պտտվում ես, ՀՀ իշխանությունն է։ Այդ մարդիկ Նիկոլի ու իր թուրք ու ադրբեջանցի պարտնյորների զոհն են։ Չեմ ասում, թե Նիկոլն ա ֆիթիլը վառել-գցել ցիստեռնի մեջ, բայց էդ մարդիկ ինչի՞ էին հարյուրներով հավաքվել պահեստի մոտ․ որպեսզի ստանային թուրքի տված վառելիքը ու փախչեին իրենց հողից, որը Փաշինյանը հանձնել է թշնամուն։ Փիար են անում, թե՝ տեսեք, ընդունում ենք ղարաբաղցիներին, օգնում ենք․ ի՞նչն եք օգնում։ Նվաստացնում եք․ տվյալներ կան, որ մեզ մոտ շատ երկար ու մանրակրկիտ ստուգում են․ մարդիկ առանց հաց ու ջրի՝ շաբաթների հերթի մեջ են, դուք մետաղորսիչ եք դրել, մանրակրկիտ ստուգո՞ւմ, մանավանդ որ Ադրբեջանական անցակետում արդեն ստուգել են։ Դիտմամբ ե՞ք ձգձգում։ Սաղ կյանքը արել-դրել են, եկել-հանձնել եք, ասում եք՝ ավտոբուս կտանք, որ ինչ ունեք-չունեք թողնեք, մենակ ձեր ձեռքի վեշով հելնեք գաք։ Գնացել ասում էին Արցախը Հաաստան է, իրենց աքլորանալու վերջը եղավ էն, որ հիմա Հայաստան գաղթի կոմիտե են ստեղծել։ Ի դեպ, սա հենց Նիկոլի խոստացած ապագան է, եկել է, գնացեք օգտվեք։ Ուզում եմ շեշտել, որ սա կամովին գաղթ չէ, սա ցանկությամբ չէ, ա բռնագաղթ է՝ պատերազմի, մահվան սպառնալիքի տակ։ Ու Հայաստանի իշխանութւոը որևէ կերպ չի կարող ասել՝ իր մեղավորությունը չէ։ Դո՛ւ ես նրանց երաշխավորը, քո՛ քաղաքացիներն են։ Որքան էլ աշխարհին ասել ենք Արցախն անկախ հանրապետություն է, բայց գիտենք, որ չճանաչված է եղել, իսկ Արցախի անունից բանակցել է Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար, սրա մեղավորությունն ու պատասխանատվությունը առավելապես ՀՀ իշխանության վրա է, որը թե՛ դիվանագիտութունը, թե՛ պատերազմը, թե պատերազմից հետո կյանքի կազմակերպումը։ Ու այսօր էս Դեր-Զորի անապատի լուսանկարին նմանվող գաղթը քո․․․ Չեմ կարող կոպիտ բառ հնչեցնել, բայց բոլորիս մտքում գտեք ինչ բառ է։
Մեռաք սաղին մեղադրելով ձեր անկարողության մեջ, ու ձեր հիմար թեզին պետք է հավատա՞նք, թե չնայած Նիկոլը Արցախը հանձնել էր Պրահայում, բայց Ղարաբաղի 4-օրյա իշխանությունները հանձնեցին։ Էդ ձեր կտերը էնքան բրակ են, որ անգամ Վահագն Ալեքսանյանն ու Գևորգ Պապոյանը չեն ուտի։ Հոկտեմբերի 6-ին Ալիևի հետ հանդիպման է, ուրեմն՝ հանձնումների հաջորդ փուլ․ կարող եք Հայաստանից էլ կտորներ հանձնել ու գնալ, հաջորդ իշխանությանը կանգնեցնեք փաստի առաջ, որ ոչ զենք կա, ոչ զորք, բայց կա հանձնումների փաստաթուղթ։ Ու աեք՝ ըհըն, տվեցինք՝ հանձնեցին։
Ու հլը էսքանից հետո մարդիկ կան, որ ասում են՝ բա լավ, բա որ Նիկոլը գնա ով գա՞։ Անիմաստ քննարկում, մեկը կգա ժողովուրդ, անտեր չի մնա էդ պաշտոնը․ բայց հաստատ սրանից վատը չի գա։ Ով էլ գա, գոնե ի սկզբանե չենք մտածելու, ո ինչ էլ անի, հայերի շահերից չէ, այլ օրինակ՝ թշնամու, այլ երիրի, իր հովանավորների։ Կամ պարզապես իր ու իր խմբակի իշխանություն մնալու համար է աշխատում։ 40 հազար քառակուսի կիլոմետրից ավել երկրից թողել է 29 հազարի կարգի ու էդքանից հետո մտածում եք՝ բա որ գնա ով գա՞։ Մի քանի օր առաջ մի դեպք տեղի ունեցավ․ ծնողները կամերայով տեսել էին, որ մանկապարտեզի տնօրենը իրենց երեխաներին ծեծում է, անմիջապես բողոքեցին, գործից հանեցին ու դատում են․ բայց ոչ մեկ չասաց՝ հլա մի րոպե, բայց որ գնա, բա ո՞վ կգա էդ տնօրենի տեղը։ Կարևորը՝ նա գնաց։ Եթե բժիշկը իր բոլոր հիվանդներին սպանել է, դու կպահանջեք, չէ՞, որ նա ձեր հիվանդին օպերացիա չանի․հո չեք ասի՝ բա ո՞վ կլինի նոր բժիշկը․ փաստ է, որ ում որ նրա ձեռքը կպնում է՝ մահանում է։
Վարդենիսից զանգել է իմ հեռուստադիտողը, ասում ա Սևակ ջան, դու շատ պարզ ես բացատրում, հասկանում եմ ինչ ա կատարվում, վտանգի տակ ենք, բայց Վազգեն Մանուկյանին չեմ սիրում, ընկերս չի սիրում Մամիջանյանին։ Մեկը զանգել ա, ասում ա քանի Ավետիքը բեմին ա, ես չեմ գա հրապարակ, Իշխանին ու Թևանյանին էլ չսիրողներ կան։ Իրենց օրինակ եմ բերել, ու էդ օրինակը հիմա էլ բերում եմ բոլոր նրանց, ովքեր տանից են հետևում գործընթացներին հարթակի պատճառով։ Ինչի՞ եմ ես ընդդիմադիր էս իշխանությանը․ բացի նրանից, որ հայրենիքս սիրում եմ, բայց իմ համար հայրենիքը նաև իմ ընտանիքն է։ Իմ հայրական տնից մինչև Ադրբեջան ուղիղ գծով նախկինում մոտ 200 կիլոմետր էր, իսկ հիմա, Նիկոլի շնորհիվ, 45 կիլոմետր է։ Մեր տունը դառնում է սահմանամերձ։ Հրապարակի բեմին չկա մի մարդ, որի խաթր ես գնամ կանգնեմ հրապարակում․ ես գնում եմ հրապարակ, որ էսօրվա արցախցիների պես չասեն մի հատ ավտոբուս կտանք, վեշերը հավաքեք արտագաղթեք Քյավառից։ Ես իմնձ համար եմ գնում։ Ես էնքան հիմար չեմ, որ ինձ մի ընդդիմադիր գա ասի՝ արի հրապարակ, որովհետև Գեղարքունիքը Նիկոլը տալիս ա։ Ես հրապարակում եմ, մասնակցում եմ ակցիաների ու լուսաբանում եմ ակտիվ, որ վաղը իմ պապենական գերեզմանոցը Քյավառից չհանեմ-բերեմ Թոխմախ։ Այո, չեմ բացառում, որ հարթակում կանգնածները կամ նրանցից ոմանք իշխանության հարց են իրենց համար ուզում լուծել, իրենց շահը ունեն․ բայց էս պահին մեր շահերը համընկնում են, որովհետև իրենք ուզում են Նիկոլը գնա, որ իրենք գան, ես ուզում եմ Նիկոլը գնա, որ չկորցնեմ իմ հողը։ Սա էնքան պրիմիտիվ ա, որ բացատրելու կարիք անգամ չկա։ Չակա մի հոգի, որ ինձ պետք է համոզի, որ հելնեմ փրկեմ իմ հայրական տունը։ Ես դուրս եմ գալիս փողոց որովհետև համարում եմ, որ օր առաջ է անհրաժեշտ Նիկոլի հեռացումը․ իսկ թե իրենից հետո ով կլինի, հավատացեք, որ անգամ չեմ էլ մածում։ Ինձ համար կարևոր է, որ դ մարդը, որ էսքան փորձանք է բերել, հայ ժողովրդի անունից այլևս որոշումներ չկայացնի։
Մի հատ եկեք հետ գնանք, պատկերացնենք, օրինակ եթե պատերազմից հետո Փաշինյանը չքանար կամ ինքնասպան լիներ, 2021 թվականին Սյունիքից ահագին մարդիկ փախստական չէին դառնա։ 2021 թվականին գնար, 2022 թվականի սեպտեմբերին 150 քառակուսի կիլոմետր չէին գրավի մեր հողերից, 7000 ընտանիք չէր տեղահանվի։ Էն վախտ էլ ասացին ընդդիմությունը իր հարցերն ա լուծում․ արդյունքում ի՞նչ եղավ, բեմ ելած ընդդիմությունը գործատեր մարդիկ էին, աթոռի հույսին չէին, փողոցը հանդարտվեց, ամեն մեկը գնաց իր գործին, երկրից պակասեց 150 քառակուսի կիլոմետր։ Սևանա լճի ամենալավ ափը Շոժան ա, սաղ գիտեն՝ մաքուր, ավազոտ․ գիտե՞ք որ դրա վրա է Ադրբեջանի աչքը՝ անկլավների հանձնման շրջանակներում։ Փաշինյանը կհանձնի Տավուշի հատվածից Վրաստանի հետ մայրուղին, Զանգեզուրի միջանցքով կտրվելու է Իրանի հետ կապը, Հայաստանը ընկնելու է բլոկադայի մեջ, ու ապրենք էնպես, ինչպես ապրում էր Արցախը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Էս սաղ թողնեմ մի կողմ, ասեմ՝ ընդիդմությունը իր մասին ա մտածում․ եթե մի հատ էլ Չալաբյանին հանեն բեմ չեմ գա հրապարա՞կ։
Կարճ ասած՝ Մենք չենք կարող մեր սովորական կյանքով ապրել․ հասկացեք վերջապես, որ մեր հանգիստ կյանքը վերջացել է։ Դուք լիաթոք ուրախանալու առիթ չունեք և չեք ունենալու, Աննա Հակոբյան պես չեք կարող պատերազմի մեջ գտնվող ձեր հայրենակիցների զոհվելու ու գաղթի ընթացքում ժիպիտվ նկար դնեք ֆեյսբուքում, քանի դեռ սրանք են։ Իսկ եթե սրանք երկար մնան, էլի մի քիչ ձգեն, կհասնենք էն վիճակին, որ արդեն հաջորդ իշխանություն գալու կարիք չի էլ լինի։ Սիրիայում, Իրաքում, Աֆխանստանում ինչքա՞ն բնակավայրեր կան, որտեղ մշտապես դժոխք է ու հուսաահատություն։ Ի՞նչ կապ ունի, թե էնտեղ ով է իշխանության եկել։
Այսօր հայտարարվեց, որ հանրահավաքը հետաձգվում է։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր՝ հաշվի առնելով հումանիտար աղետը․ բայց հիմա մենք բոլորս պետք է պահանջենք, որ շարունակությունը լինի՝ ավելի մտածված, կազմակերպված և համակարգված։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը