03 06 2021

Մենք պայքարում ենք ազգ կոչվելու իրավունքի համար և այդ պայքարում միայն արդյունք կարող է ունենալ Քոչարյանը․ Սերգեյ Զաքարյան



Ռոբերտ Քոչարյանը փորձ ունի երկիրը ճգնաժամից դուրս հանելու։ Եթե հետհայացք նետենք, կտեսնենք, որ նույն իրավիճակում ենք և նա կարողացել է ապահովել և տնտեսական աճ և ապահովություն։ Այս մասին Yerevan.today-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» անդամ, ազատամարտիկ Սերգեյ Զաքարյանը։

«Այսօր տեսնում ենք նաև, որ փորձառու մարդիկ են Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված, որոնք որ տարիների ընթացքում ապացուցել են իրենց կարողությունները։ Շատերն այս ընտրություններին քաղաքական երանգ են տալիս, սակայն չեմ կարող մի պրոցես անվանել քաղաքական , որի արդյուքնում որոշվելու է պետություն ունենալու իրավունքը։ Մենք պայքարում ենք ազգ կոչվելու իրավունքի համար և այդ պայքարում միայն արդյունք կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ