Այո ես ներողություն եմ խնդրել և դրանից հետո որոշակի գործողություններ են իրականացվել։ Այս մասնավոր դեպքի հետ կապված կոնկրետ անձինք աշխատանքից ազատվել են, որոշները ստացել են խիստ նկատողություն և հարուցվել է քրգործ, գործը կընթանա և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան պատիժ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Դիտարկմանը, որ կուժ ու կուլան ջարդվում է ներքին օղակների վրա, թիվ մեկ պատասխանատուն ոլորտի նախարարն է, Ավանեսյանը նշեց․
«Միանշանակ ես որպես պատասխանատու արձագանքել եմ, այո ներողություն եմ խնդրել, և ասել եմ՝ ովքեր որ պատասխանատու են կոնկրետ գործընթացի համար պետք է կրեն պատասխանատվություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը