03 06 2021

Առանց այն էլ հասարակությունը թմբիրի մեջ է, խոտ ու բույս եք ուզում հրատապ օրինականացնել, որ ի՞նչ լինի․ Ուրիխանյան



Իրերը պետք է կոչել իրենց անուններով՝ թմրանյութերի աճեցման համար թմրանյութի հիմք հանդիսացող պրեկուրսոր և հիմք հանդիսացող բույսերի աճեցման համար հիմա ի՞նչ հրատապ անհրաժեշտություն կա արտահերթ նիստ հրավիրելու, խորհրդարանի արտահերթ նիստին ԱԺ ղեկավարությանը և կառավարությանը հարց ուղղեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Սրա տակ պայմանավորվածություններ կա՞ն, թե՞ չկան, սրանից բխող այլ գործողություններ նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ։ Առանց այն էլ ողջ հասարակությունը թմբիրի մեջ է, կարծես թե, թմրանյութի ազդեցության տակ է, հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, հիմա մի հատ էլ խոտ ու բույս եք ուզում հրատապ օրինականացնել, որպեսզի ի՞նչ լինի։ Ո՞րն է սրա պատճառը, սրա տակ ինչ կա ընկած», - հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ