Այսօր, այս դահլիճում վիրտուալ իրականությունից պիտի վերադառնանք ռեալ կյանք և քննարկենք, թե այդ ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների դիակները, կարտոֆիլի նման պարկերով լցված, տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան։ ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես եղել եմ Կոտայքի դիահերձարանում և տեսել եմ այդ զարհուրելի տեսարանը։ Ինչպե՞ս եղավ, որ պատասախանատվության է ենթարկվում ընդամենը սանիտարը և բաժնի պետը, որն, ըստ էության, մեղավոր չէ, որովհետև Կոտայքի դիահերձարանում ընդամենը 10 դիակի տեղ կա։ Հայտարարում են, թե կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր. կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք, թե ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ», - ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը