Հատված «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Մեդիամաքս» կայքին տված հարցազրույցից․
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր շատ հայրենակիցների համոզենք ընտրել «Հայաստան» դաշինքը։ Սա այն ժամանակահատվածն է, որտեղ մարդը պետք է ինչ-որ տեղ սրտով, էմոցիայով կամ հայկական բնավորությամբ մտածի՝ սիրում եմ, չեմ սիրում, այլ՝ գիտակցությամբ։
Մեր առաջիկա երեք տարիների առաջնահերությունները բոլորովին այլ են լինելու, մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել, մենք չենք կարողանում այսօր պաշտպանել։ Հակառակ պարագայում, կարող ենք ուրիշ քննարկումների մասնակից դառնալ։
Սա 2018 թվականի Հայաստանը չէ, փոխվել է։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն այսօր փոքրամասնություն են․ դա փաստ է։ Ուրիշ բան, որ ինքը ամեն ինչ փորձելու է անել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում գրանցի հաջողություններ ու բարձր արդյունքներ, ինչպես դա արեց 2018-ին՝ 49 տոկոս մասնակցությամբ, նույնը հիմա է փորձելու անել, բայց հիմա դա չի կարողանա մարսել։ Հանրությունը պատրաստ չէ դա ընդունելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը