Հատված «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Մեդիամաքս» կայքին տված հարցազրույցից․
«Ես երբեք չեմ համակերպվի նրա հետ, որ մի իշխանություն, որը 5 հազար մեր երիտասարդներին տարավ մահվան դուռը, կարող էր կանխել դա։ 10 հազար մեր երիտասարդների ճակատագիր են խեղել, վիրավոր են դարձրել։ Պետք է երկար տարիներ մարդիկ վերականգնվեն կամ միգուցե ամբողջ կյանքում մնան սահմանափակ կարողություններով։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նմանատիպ իրադարձություններից հետո ղեկավարը, որը պարտվել է, շարունակի երկիրը ղեկավարել ու բանակցի իրեն հաղթանակ պարտադրած ուժերի հետ։ Սովորաբար, էդ մարդիկ հեռանում են քաղաքականությունից՝ հնարավորություն տալով ժողովրդին այլ մարդկանց միջոցով մեջքը ուղղելու, կանգնելու և երկխոսություն անելու։ Մենք մինչև հիմա, ըստ էության, հանդուրժում ենք այս իշխանությանը։
Ակնհայտ է, որ մենք այս միջավայրում, այս պայմաններում չենք կարողանալու զարգանալ, մենք տեղում դոփելու ենք և նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ ենք ստիպված լուծելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը