02 06 2021

Նախկինում ծառ էին կտրում հազարավոր մարդիկ աղմուկ էին բարձրացնում, հիմա զինվորների դիեր են փտում, լռություն է․ Աթանեսյան



Մենք վաղուց դուրս ենք եկել նորմալ բանավեճից, նորմալ քննարկումից և  այն ինչի ականատես ենք դարձել միայն մի ցանկություն է առաջցնում զենք վերցնել և պայքարել այս աղետի դեմ։ Սա արդեն ոչ իրավաբանության, ոչ բարոյականության , սա մի սարսափ է։ Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Նախկինում ծառ էին կտրում Երևանի կենտրոնում հազարավոր մարդիկ աղմուկ էին բարձրացնում, հիմա մեր զինվորների դիեր են փտում,  լռություն է»,- ասաց Աթանեսյանը։

Ըստ նրա, այնպիսի իրավիճակ է, որից կամ դուրս կգանք, կամ կմահանանք:

Փաստաբանը նշեց, որ թուրքը Հայաստանի տարածքում է, ստորացնում է հային, այս մարդիկ գնում են համերգ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ