ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը զարմացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին: Այս մասին նա հայտնեց այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Ընդհանրապես խոսակցություն չի եղել իր հետ կապված: Այն հատվածը, որն իր հետ կապ ուներ, որտեղ վարչապետի պաշտոնակատարն ասում էր՝ ԱԳ նախարարին հանձնարարել եմ, և ԱԳ նախարարը գլխով էր անում, դա ուղիղ եթերում կա: Մնացած մասում որևէ բան չի եղել, և ես զարմացած էի, որ հետո իմացա, որ հրաժարական է տվել»,- ասաց Մարուքյանը:
«Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն ընդունում է Էդմոն Մարուքյանի առաջարկները»,- այս հարցին ի պատասխան Մարուքյանը նշեց. «Գիտե՞ք, եթե Նիկոլ Փաշինյանն իմ առաջարկներն ընդուներ, երկիրն այս իրավիճակում չէր լինի, ամենայն անկեղծությամբ եմ ասում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը