Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպումից․
«Ունենք ճնշված, վիրավորված, միգուցե արհեստական շնչառության տակ գտնվող բանակ։ Քանի որ շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է բանակը, գտնում եմ, որ ներսում կարգուկանոն հաստատելու և կազմակերպչական առումով բանակը վերականգնելու համար կպահանջվի մեկ տարի, պետք է հանել նրան պարտվողի սինդրոմից։ Բայց սպառազինության մեր ունեցած կորուստները վերականգնելու, բանակի մարտունակությունը և կարողությունն աճեցնելու տեսանկյունից, կարծում եմ, անհրաժեշտ կլինի երեք տարի։ Պայմանագրերը կարելի է կնքել 6 ամսվա ընթացքում, սակայն ժամանակատար լինելուց բացի, այս գործընթացը նաև շատ ծախսատար է։ Այդ պատճառով էլ նախատեսում եմ երեք տարի»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը