31 05 2021

Ներսում կարգուկանոն հաստատելու, կազմակերպչական առումով բանակը վերականգնելու համար կպահանջվի մեկ տարի․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպումից․

«Ունենք ճնշված, վիրավորված, միգուցե արհեստական շնչառության տակ գտնվող բանակ։ Քանի որ շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է բանակը, գտնում եմ, որ ներսում կարգուկանոն հաստատելու և կազմակերպչական առումով բանակը վերականգնելու համար կպահանջվի մեկ տարի, պետք է հանել նրան պարտվողի սինդրոմից։ Բայց սպառազինության մեր ունեցած կորուստները վերականգնելու, բանակի մարտունակությունը և կարողությունն աճեցնելու տեսանկյունից, կարծում եմ, անհրաժեշտ կլինի երեք տարի։ Պայմանագրերը կարելի է կնքել 6 ամսվա ընթացքում, սակայն ժամանակատար լինելուց բացի, այս գործընթացը նաև շատ ծախսատար է։ Այդ պատճառով էլ նախատեսում եմ երեք տարի»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ