ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ վանաձորցիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ․
«Ես գիտակցում եմ, որ մեծ պարտավորության տակ եմ մտնում, քանի որ այս վիճակում ստանձնել երկրի համար պատասխանատվություն և արդյունք ցույց չտալ, կնշանակի իմ ամբողջ կենսագրության վրա մի մեծ խաչ քաշել։ Երբ դու հաջողված և լուրջ ցուցանիշներ ցույց տված նախագահ ես, և այդ տեսանկյունից չեմպիոնական տիտղոսն ունես, հիմա մտնել նոր բեռի տակ ու երկիրը առաջ չտանել, չհանել այս վիճակից, կնշանակի ձախողել։ Ես այս ամենը քաջ գիտակցելով եմ մտնում նման բեռի տակ և մտնում եմ նաև այն պայմանով, որ ես մենակ չեմ, որ կա արհեստավարժների հզոր թիմ, ովքեր միավորվել են «Հայաստան» դաշինքի տանիքի տակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը