Արցախի հարցում առաջին կապիտուլյացիոն ակտը ստորագրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրով,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ դրա ստորագրումը զինվորականները գնահատել են որպես թիկունքից հարված՝ ուղղված Արցախի ազատամարտին։
Ռ.Հակոբյանը հիշեցրել է, որ ազատամարտն սկսվել էր Արցախն ազատագրելու նպատակով եւ 6-7 հազար կյանքի գնով հաջողվել էր հաղթել, մոտ 300 կմ շրջանագիծ գծել մեր սահմանների երկայնքով, ու հանկարծ հաղթող պետությունը կնքում է հրադադարի համաձայնագիր՝ թշնամուն հնարավորություն տալով վերակենդանանալու, մինչդեռ ունեինք լիարժեք հնարավորություն թելադրելու մեր պայմանները։
Գործչի դիտարկմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունենալով մտավոր կարողություն, իմանալով համաշխարհային պատմությունը պարզապես չէր կարող չգիտակցել, որ Ադրբեջանն ամեն օրը, վայրկյանը, առավել եւս տարին օգտագործելու է վերակենդանանալու համար ու հանկարծ կնքում է հրադադար եւ ոչ ավելին։
Նրա խոսքերով, Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր մեղադրանքներ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ՝ասելով, թե ժամանակի գործոնը հաշվի չէին առել. «բա որ այդ խելքը ունեիր՝ ինչու չէիր դա հաշվի առել հրադադարն ստորագրելիս»,- նշել է բանախոսը։
Նա պատմել է, որ դեռեւս տարիներ առաջ քննարկումներ է ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ՝ 1994 թվականի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ, որը հենց նրանք գնահատել են կապիտուլյացիա, իսկ հետագայում պարզել է նաեւ, որ տվյալ փաստաթղթի ստորագրման թիկունքում եղել է Ադրբեջանում նավթային մեծ հետաքրքրություններ ունեցող բրիտանական British Petroleum ընկերությունը։
«Արցախի հետ այսօր տեղի ունեցածի հիմքը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր դիվանագիտությամբ ու կեցվածքով»,- հայտարարել Է Ռ. Հակոբյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանին շատերն այսօր համարում են նրա հոգեզավակը։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը