Panorama.am-ը ներկաացնում է Լիա Իվանյանի հոդվածը.
«Իրենից դուրս մեղավորներ մատնանշելու գործում մասնագիտացված գերագույն ստահակը սահմանային վերջին միջադեպերի մեղավոր նշանակեց ՀԱՊԿ-ին։ Ոհմակն էլ թութակի նման տիրաժավորեց մեղադրանքը, անշուշտ, սլաքներն ուղղելով Ռուսաստանի դեմ։ Իսկ իրավունք ունե՞ք դուք մեր ռազմավարական դաշնակցին մեղադրել այն դեպքում, երբ ողջ ուղնուծուծով դեմ եք նրան, ինչը այս կամ այն կերպ մշտապես արտահայտվել էր ձեր գործողություններում։
Մոռացե՞լ եք, որ մինչև իշխանական աթոռներին բազմելը փողոցային պայքար էիք մղում
ռուսական դեսպանության մոտ։ Էլ չենք ասում, թե Նիկոլը ինչպիսի մեղադրանքներ էր նետում ՌԴ հասցեին։
Իսկ վերջին երեք տարիներին որպես ՀԱՊԿ անդամ պետության ղեկավար, ստահակն ի՞նչ է արել այդ կարևոր կառույցի ամրապնդման համար, և ընդհանրապես ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է վարել, որքանո՞վ է ազնիվ և կանխատեսելի եղել մասնավորապես բարեկամ երկրների հետ՝ նրանց հարգանքը վայելու համար։
Պատկերացում կազմելու համար պարզապես վերհիշենք նիկոլյան մի քանի դրվագներ առանց ժամանակագրական հերթականության․
Չշարունակենք ստահակի հակահայ արտաքին քաղաքականության դրսևորումների թվարկումը, որոնք անվերջ են և կասկած են ծնում, որ Նիկոլն ուներ մինիմում և մաքսիմում ծրագրեր․ առաջինը Հայաստանը որպես պետություն կործանելը, երկրորդը՝ Ռուսաստանին հնարավորինս մեծ վնաս հասցնելը։ Օրինակ, համադրելով վերջին 15 օրերի փաստերը, ստեղծվում է տպավորություն, որ ստահակը փորձ արեց Ռուսաստանին ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։ Առայժմ ապարդյուն։
Արտահերթ ընտությունները շատ քիչ ժամանակ են թողնում, ուստիև քաոսի հրձիգը աճապարում է բրիտանական-թուրքական-ամերիկյան-հրեական կամ չգիտեմ ինչական ծրագրերն ավարտելու համար։ Խիստ աճապարանքից ստահակի «գեղացիական շուստրիություններն» առավել ակներև են դառնում անգամ ոչ քաղաքական մարդկանց համար։ Իսկ հատկապես Ռուսատանի և Իրանի վարչակազմերը, որոնք անհամեմատ խելացի ու խորամանկ են, եփված են մեծ դիվագիտության մեջ՝ գավառական ինտրիգանի չարած քայլերն են անգամ հասկանում։
Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլը համառորեն փորձեց Հայաստանը նույնացնել իր հետ՝ բոլորն են հասկանում, որ նրա օրերը հաշված են, և չեն պատրաստվում փչացնել դարավոր հարաբերությունները փոքր, բայց միշտ վստահելի եղած դաշնակից երկրի հետ։ Վերջին երեք տարիները փորձանք էին, որ հուսանք, շուտով կանցնի։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը