28 05 2021

Փաշինյանին ՔՊ շտաբում չեն դիմավորել, քաղաքացիներն էլ վանկարկել են կապիտուլյանտ

Փաշինյանին ՔՊ շտաբում չեն դիմավորել, քաղաքացիներն էլ վանկարկել են կապիտուլյանտ

Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից անմիջապես հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ3 թաղամաս, որտեղ գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրենասյակում տեղակայված է կուսակցության շտաբը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան շտաբում դիմավորող չի եղել: Ավելին՝ անցնող ավտոբուսներից քաղաքացիները հայհոյել են և դավաճան, կապիտուլյանտ վանկարկումներով դիմել Փաշինյանին:

Նշենք, որ այս պահին դեռ Փաշինյանը գտնվում է շտաբում, իսկ թաղապետ Դավիթ Կարապետյանին հրահանգվել է վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման տանել թաղապետարանի աշխատակիցներին: Մեզ հայտնի դարձավ նաև, որ Փաշինյանին ուղեկցում է 15 մեքենաների շարասյուն:

Տեսանյութը՝ քիչ անց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ