30 05 2024

«Հայտարարություն ենք տարածել»․ ՄԻՊ-ը՝ հարցին, թե ի՞նչ են արել, երբ 40 հոգով պատգամավոր էին ծեծում



«30-40 հոգով պատգամավոր էին ծեծում, մեկի աչքն էին հանում, ի՞նչ եք արել այս գործով»,- Ազգային ժողովում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարցրեց լրագրողներից մեկը։

Ի պատասխան Մանասյանը հայտարարեց, թե ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել։

Իսկ դիտարկմանը, որ արդյոք նրան չի անհանգստացնում, որ իրենց հայտարարությունները գործնականում ոչինչ չեն փոխում, պատասխանեց

«Իսկ մարդու իրավունքների ո՞ր պաշտպանի հայտարարություններն են գործնականում որևէ բան փոխել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ