30 05 2024

Եկեղեցին գործում է ոչ թե կանոնադրության, այլ Սահմանադրության ուժով. Գևորգ Դանիելյան

Եկեղեցին գործում է ոչ թե կանոնադրության, այլ Սահմանադրության ուժով. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. 

«Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի մասին սիրողական դատողություններ տարածողները, «հարմար» առիթը բաց չթողնելով, հիմա էլ կասկածի տակ են դրել կանոնադրական փաստաթղթերը: Մամուլով ավելի հանգամանորեն կանդրադառնամ այս խնդրին, բայց այս գրառմամբ առնվազն հակիրճ հետևյալը.

- Հայ Առաքելական Եկեղեցին դարեդար գործել և գործում է որպես ազգային եկեղեցի, ինչի համար բնավ պետք չէ կանոնադրություն: Հավատացյալը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Հայ Եկեղեցու դավանանքով, ոչ թե եկեղեցական կանոնադրությամբ,

- Հայ Առաքելական Եկեղեցուն պարտադրվել է կանոնադրություն միայն ցարական Ռուսաստանում, խորհրդային միությունում և նորանկախ Հայաստանում՝ մինչև Սահմանադրության 2005 թ. փոփոխությունները: Դրանից հետո Հայ Առաքելական Եկեղեցին ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ, ինչպես և մյուս սահմանադրական մարմինները, ուստի գործում է ոչ թե կանոնադրության, այլ Սահմանադրության ուժով և ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ  ...»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ