30 05 2024

Միհրան Մախսուդյանի որդու խափանման միջոցը փոխվեց

Միհրան Մախսուդյանի որդու խափանման միջոցը փոխվեց

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքի: Այս մասին YerevanToday-ին հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Հիմա սպասում ենք որոշումը վերցնենք գնանք ՔԿՀ, որ ազատ արձակվի»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք. Վահագն Մախսուդյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով՝ Կիրանց գյուղի համար պայքարի ելած քաղաքացիների վրա քշած ԵԿՄ մեքենային հարվածելու համար:

«Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,- նշել էր Մախսուդյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ