«ԱռԱջ» կուսակցության Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեր ավտոերթի ընթացքում ոստիկանները կանգնեցրեցին մեքենաները և ոստիկանության էջմիածնի բաժին տեղափոխեցին «ԱռԱջ» Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Հովհաննես Հարությունյանին, Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Սևակ Խաչատրյանին, կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Ասատրյանին և մեր ընկեր Պողոս Ղափանջյանին:
Այս պահին տղերքին ոստիկանությունից տեղափոխեցին Էջմիածնի քննչական բաժին, գործ կարելու, բայց վստահ ենք գիտեք, որ մեզ դրանով վախեցնելը ժամանակի զուր կորուստ է»:
Ավելի ուշ Մանթաշյանը մեկ այլ գրառում հրապարակեց․
«Տղերքին Քննչականում հայտարարել են, որ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ կատարելու կասկածանքով են հարցաքննվելու)))
Չափից ավել ծիծաղալու եք այ խղճուկներ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը