Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությանն ու մասնավորապես՝ դեսպան Լին Թրեյսիին հայ զինվորների գերեվարման հարցին չանդրադառնալու և անտարբերություն դրսևորելու համար:
«Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի տարածքի օկուպացիայի ֆոնին՝ երբ Ալիևի ուժերը հայ զինվորների են գերեվարել Հայաստանի տարածքից (կապելով նրանք ձեռքներն ու գլուխները՝ լուսանկարելու և սոցցանցերում տարածելոււ համար), մեր դեսպան Լին Թրեյսին գրառում է կատարում սերֆինգի (ալեսահք՝ խմբ.) մասին»,- նկատում է Հայ Դատի հանձնախումբը (ANCA)՝ կից ներկայացնելով դեսպանատան թվիթերյան գրառումը:
ANCA-ն հիշեցնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ էր արել փոխարինել դեսպան Թրեյսիին և հիմնովին վերագործարկել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը