27 05 2021

Անհրաժեշտ է հրավիրել անվտանգության նիստ, երբ պաշտպանության նախարարը գտնվում է Մոսկվայում. Էդմոն Մարուքյան



Կարծում եմ, որ հենց հիմա է անհրաժեշտ հրավիրել անվտանգության նիստ, երբ պաշտպանության նախարարը գտնվում է Մոսկվայում: Շատ կարևոր է, որ այնտեղ քննարկվի մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ թե՛ ՀԱՊԿ-ի և թե՛ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ կապված։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կազմվել է մի փաստաթուղթ, ըստ որի ՀԱՊԿ-ի միջամտության համար կարևոր է նաև, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմենք, որպեսզի արձանագրենք, որ ՀՀ-ի նկատմամբ բացահայտ ագրեսիա է տեղի ունենում, և դա մենք հրապարակել ենք,  և ինչպես ժողովուրդն է ասում՝ մեր մասով օգնելու ինչ կա, անում  ենք։

Հուսամ, որ Փաշինյանի կողմից կհրավիրվի անվտանգության նիստ, որին մենք նույնպես անպայման հրավիրված կլինենք և կհասկանանք, թե ինչ ենք անում: Հրապարակված ինֆորմացիայից բացի ես այլ տեղեկության չեմ տիրապետում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ