Պետական պաշտոնը ունի նման բնավորություն մի օր նշանակվում ես մի օր էլ կարող ես ազատվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կոտայքի արդեն նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով մարզպետի պաշտոնից ազատվելու պատճառներին։
«Մարզպետի պաշտոնից ազատման հիմքն իմ դիմումն է, եղել է աշխատանքային անհամաձայնություն կադրային քաղաքականության հետ կապված։ Իմ վերադասի կողմից ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել, և ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին»,- ասաց նա, սկաայն անուններ չցանկացավ հնչեցնել՝ դա պայմանավորելով նախընտրական շրջանում ավելորդ քաղաքական շահարկումներով։
Հարցին՝ արդյոք Սուրեն Պապիկյանի հետ է եղել անհամաձայնությունը, Մեսրոպյանը պատասխանեց․
«Այո, նաև Սուրեն Պապիկյանի հետ։ Ավելին կմեկնաբանեմ ավելի ուշ։ Քաղաքական հայացքների հետ կապված տարաձայնություն չի եղել, իմ քաղաքական մոտեցումները չեն փոխվել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը