25 05 2021

Եթե իշխանությունը փորձի կեղծել ընտրությունները, լինելու են հետընտրական գործընթացներ. Ռոբերտ Քոչարյան



Եթե իշխանությունը փորձի կիրառել անհամաչափ վարչական ռեսուրս, եթե փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրությունները, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այս վիճակում բոլորը պետք է դա գիտակցեն: Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե ընտրակեղծիքների դեպքում դուք կլինե՞ք այն անձանցից մեկը, որը կգեներացնի հետընտրական գործընթացներ, Քոչարյանը կարճ պատասխանեց. «Այո, իհարկե»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ