25 05 2021

Իշխանությունը պահելու համար հիմնավորում են, թե հայկական տարածքները պատկանում են թուրքերին․ Սաղաթելյան



Երբ որ Արցախը հանձնեցին, պետական քարոզչական, իշխանական մեքենան սկսեց հիմնավորել, որ Քելբաջարը, Լաչինը թուրքական են, մերը չեն, հիմա երբ մտնել են Հայաստանի տարածք՝ Սյունիք, Գեղարքունիք, սկսել են մեր հասարակությանը տրամադրել, իրենց պատգամավորները հայտարարում են, դե լավ, Տավուշի մի քանի գյուղ ադրբեջանական է  եղել, սկսում են հիմնավորել, որ Հայաստանի տարածքներն ադրբեջանական են եղել: Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթլեյանը։

«Իրենց  ապաշնորհությունը,  իրենց դավաճանությունը, անկարողությունը հիմնավորելու և իրենց իշխանությունը պահելու համար սկսում են հիմնավորել, որ հայկական տարածքները պատկանում են թուրքերին: Դավաճանական պրոցեսի շարունակությունն է, մեր հասարակությանը տրամադրել, որ  այդ տարածքները այն գլխից մերը չեն եղել: Սա է այսօրվա իշխանությունը»,- ասաց Սաղթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ