25 05 2021

Կա մի ստվար զնագված, որը չի ուզում իր կարծիքը հայտնել, որովհետև մտածում է, որ ճնշումների տակ կհայտնվի. Ռոբերտ Քոչարյան



Բոլոր այդ հարցումները, որքան ես գիտեմ հեռախոսային են, դրանք ընդունված են աշխարհում, բայց սովորաբար այն երկրներում է ամբողջությամբ արժանահավատ, որտեղ չկա ներքին այսպիսի բևեռվածություն: «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, որ հարցումները ցույց են տալիս, թե իշխող քաղաքական ուժին դեռ ընտրողներ կան, ինչպե՞ս են կարողանալու հաղթել ընտրություններում:

«Ասում են՝ հասարակությունը բարձր ներքին վստահության մակարդակ ունեցող հասարակություն է: Հիմա, երբ մեկ լայքի համար մարդուն հեռացնում  են բյուջետային ոլորտում աշխատանքից, եթե անմիջապես հարազատների, բարեկամների վրա ճնշումներ են սկսում գործադրել, դուք ո՞նց եք պատրերացնում: Նաև կա մի ստվար զնագված, որը չի ուզում իր կարծիքը հայտնել, որովհետև մտածում է, որ ճնշումների տակ կհայտնվեն: Նաև ես չեմ կասկածում, որ հարցումներ կատարողները բարեխիղճ են իրենց հարցումները կատարում, բայց երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ իմ մոտ բավականին լուրջ կասկածներ կան: 

Երկրորդ՝ մենք չեն ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի, բայց մենք նաև վստահ ենք, որ 25-30 տոկոս ունենալով խորհրդարանում հնարավոր չէ վերընտրվել վարչապետ և ձևավորել կառավարություն, եթե քեզ հետ չլինեն այլ ուժեր, որոնք պատրաստ են քեզ հետ համագործակցել, սա էլ է փաստ: Դեռ այդ ընտրությունների մասնկիցների ցանկում չի երևոմ որևէ քաղաքական ուժ, որը նույն դաշտից է և պատրաստ է դավաճանների հետ համագործակցել, և որը կարող է անցնել խորհրդարան: Հետևաբար, բավականին հստակ է իրավիճակը, որ նույնիսկ, եթե այդ 30 տոկսը չհաջողվի մաշեցնել մինչև 15-20 տոկոս, այդ քաղաքական ուժն ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարությունը և վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության վրա, սա ակնհայտ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ