«Գերիների պահելու հարցը խնդրահարույց է տվյալ երկրի համար։ Միջազգային բոլոր կառույցներից ճնշումներ են լինում։ Եթե նրանք շարունակում են գերիներին պահել և մինչև այսօր չեն վերադարձնում, ուրեմն ինչ-որ սպասելիքներ ունեն մեզանից։ Ենթադրում եմ, թե ինչ կարգի սպասելիքներ կարող են լինել։ Եվ ենթադրում եմ, նրանց թվում է, թե սա այն իշխանությունն է, որին կարելի է շանտաժի ենթարկել, կարելի է ապտակել, որի հետ հաշվի չնստել։ Սա միայն բարդացնում է գերիների վերադարձի հարցը։ Եվ ինքը ևս մի քանի հարց ունի քեզ հետ լուծելու։ Իշխանությունը թույլ է։ Ոնց ուզում՝ ապտակում են, որևէ պատասխան չկա։
Ասում է՝ այս երեք գործոններն էլ պահեմ երեք հարցը լուծելու համար, և այդպես կտոր-կտոր առաջ գնամ։ Դրա համար չափազանց կարևոր է այս հարցի կարգավորման համար որոշակիություն մտցնել։ Այս մարդկանց գործելաոճը, ներսում կիսակախված վիճակը գերիների վերադարձի համար խնդիրներ է ստեղծում։ Հնարավոր է, որ մինչև ընտրություններ ռևերանս անելու համար գերիների մի խումբ ազատեն։ Բա կան շատ ավելի լուրջ հարցեր, որոնց հետ նրանք փորձելու են այդ հարցը կապել։ Դա և՛ սահմանների դեմարկացիայի հարցն է, և՛ Կարմիր Շուկա - Շուշի ճանապարհի հարցն է, և՛ Մեղրիում տրանսպորտային միջանցք տրամադրելու հարցն է։ Փորձելու են այդ զգայուն հարցը օգտագործելով՝ իրենց շահերն առաջ տանել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը