23 05 2021

Եթե Նիկոլն ընդուներ Վազգեն Մանուկյանի և «17»-ի առաջարկն ու հեռանար, հնարավոր կլիներ գոնե մեկ տարի բոլոր «ստորագրումները» հետաձգել․ Կարեն Վրթանեսյան

Եթե Նիկոլն ընդուներ Վազգեն Մանուկյանի և «17»-ի առաջարկն ու հեռանար, հնարավոր կլիներ գոնե մեկ տարի բոլոր «ստորագրումները» հետաձգել․ Կարեն Վրթանեսյան

Եթե Նիկոլն ընդուներ Վազգեն Մանուկյանի և «17»-ի առաջարկն ու հեռանար, հնարավոր կլիներ գոնե մեկ տարի բոլոր «ստորագրումները» հետաձգել՝ ասելով, թե ժամանակավոր կառավարությունն իրավասու չէ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Եթե Նիկոլն ընդուներ Վազգեն Մանուկյանի ու «17»-ի ցիվիլ առաջարկը և դեռ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին հեռանար, դա հնարավորություն կտար Հայաստանին գոնե մեկ տարի բոլոր հետագա «ստորագրումները» հետաձգել՝ ասելով, թե ժամանակավոր, ճգնաժամային կառավարություն է, իրավասու չէ ժողովրդի անունից ինչ-որ միջազգային փաստաթղթեր ստորագրելու, երբ որ ընտրությունները կայանան, ժողովրդն իշխանություններին ընտրի և դրանով բանակցելու լիազորի, կխոսենք։

Մանրուք է, իհարկե, բայց այսպիսի մանրուքներով այնքա՜ն բան հիմա լրիվ այլ կերպ կլիներ։

 

Հ.Գ. Ի դեպ, մտածե՞լ եք, թե այս այս ծանր, ճգնաժամային իրավիճակում, երբ դրսից հարյուր միլիոններով պարտք են վերցնում, որ կարողանան թոշակ ու աշխատավարձ տալ, նախընտրական արշավների ու միկրոսկոպիկ կուսակցություններ թխելու վրա ինչքան փող է մսխվում այս օրերին»,- գրել է Վրթանեսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ