«Այսօր ոչ միայն հայրենիքի հանձնում է տեղի ունենում, այլև՝ հայկական տարածքից հայերի բնաջնջման գործընթաց»: Մայիսի 22-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նպատակը հայկական տարածքների հայաթափումն է, որի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է՝ Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ փաստաթղթեր ստորագրի։
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ծրագիր ունի լուծարելու հայկական պետականությունը, այլև ձեռնամուխ է եղել արդի հայկական պետականությունը խառը՝ թուրքերով բնակեցնելու ծրագրի իրականացմանը»,– ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը