20 05 2021

Այս իշխանության օրոք ցանկացած որոշում եղել է ի վնաս Հայաստանի. Վազգեն Մանուկյան․ News.am

Այս իշխանության օրոք ցանկացած որոշում եղել է ի վնաս Հայաստանի. Վազգեն Մանուկյան․ News.am

Այս իշխանության օրոք ցանկացած որոշում եղել է ի վնաս Հայաստանի: Այս մասին մայիսի 20-ին, Կառավարության շենքի մոտ NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Կապիտուլյացիայի պայմանագիրը սարսափելի էր, բայց այն, ինչ որ դրանից հետո շարունակվեց կատարվել, նույն սարսափը շարունակում է առաջացնել դա: Դուրս գալ Զանգելան-Կուբաթլուից, Սյունիքի սահմանների համար ստեղծել  վտանգ, GPS-ով սահման որոշել, թողնել Իշխանաասարը, Սեւ լիճը: Երեկ որ հրապարակվեց, որ Տավուշից ինչ-որ գյուղեր պիտի տան, բայց դա նորություն չէր,  դա եռակողմ հայտարարության առաջին խմբագրության մեջ գրված էր, որ Տավուշի շրջանի որոշ տարածքներ պետք է տրվեն Ադրբեջանին: Հետո դա քողարկեցին, մտցրեցին գաղտնիի մեջ:  Հիմա մի փաստաթուղթ կլինի, վաղը ուրիշ փաստաթուղթ կլինի, մենք անընդհատ կորցնելով, գնում ենք առաջ»,-ասել է նա:

Մանուկյանի խոսքով` սահմանները պետք էր որոշել միջազգային ընդունված կանոնակարգով, ոչ թե GPS-ով, որի դեպքում մենք նորից տարածքներ ենք կորցրել:

«Հետո էլ իրանք եկան առաջ, հիմա էլ փաստաթղթի մեջ գրած է, որ հաշվի առնել սովետական սահմանները, նաեւ ստեղծված իրավիճակը, իսկ իրավիճակն այն է, որ Իշպանասարը իրենց ձեռքում է, վաղը մյուս օրը Քյարքիի հարցը կառաջանա եւ այլն, եւ այլն»,-ասել է նա:

Հարցին, թե հնարավոր է այս փաստաթուղթը իրավիճակ փոխի, Մանուկյանը ասել է, որ հուսով է որ պետք է փոխի եւ ինքն էլ շատ բացասաբար է վերաբերում նշանակված արտահերթ ընտրություններին:

«Անիմաստ է գնալ ընտրությունների, քանի որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահեց կապիտուլյացիայից հետո, երբ ուրիշ երկրներում իրեն կամ կձերբակալաեին, կամ հրաժարական կտար»,-ասել է նա:

Մանուկյանի խոսքով եթե Հայրենքիի փրկության շարժման ֆորմատը վերադառնա, ուրիշ ֆորմատ կլինի, որոշ կուսակցություններ կավելանան եւ որոշ կուսակցություններ կպակասեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ