19 05 2021

Հիմա մենք ընտրելու ենք մնալու կամ կոտորվելու, լինելու կամ չլինելու, գոյի ու անգոյի միջև․ Գոհար Սրապիոնյան

Հիմա մենք ընտրելու ենք մնալու կամ կոտորվելու, լինելու կամ չլինելու, գոյի ու անգոյի միջև․ Գոհար Սրապիոնյան

Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սյունիքը, Ռուսաստանը, ՀԱՊԿ վարքագիծը, հայաստանյան անարխիան, կտրուկ միջոցների հավանականությունն ու անհրաժեշտությունը և ընդդիմությունը:

Հայաստանը տարածաշրջանի Սիրիա դարձնելու թուրք-ալիևյան փորձերը ԱՌԱՅԺՄ ձախողվում են: Չնայած հայաստանյան թուրքական խունտան «էստի համեցեք»-ով սյունյաց դեպքերը սադրեց(սահմանը չկահավորելը, դիրքերը սահմանից բավականին խորը տեղակայելը, ռազմական գաղտնիքներ դիտավորյալ հրապարակելը և այլն), ռուսական կողմը, ըստ աղբյուրների, կռիվ է տալիս Կարմիր Շուկայի ճանապարհի համար: Ինչու՞ ռուսական կողմը չի կրակում կամ, ինչպես հայրենի ֆբ-ն է պահանջում՝ ինչու բազուկ ցույց չի տալիս այդ ալիևիկներին:

Նախ՝ առաջին պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ին ու Պուտինին հայաստանի վարչապետի ապօրինի պաշտոնակատարը դիմեց՝ հղում անելով ՀԱՊԿ պայմանագրի սխալ Կետին և հայ-ռուսական ոչ թե 20010/17-ի, այլ՝ 1997-ի՝ իր հոգևոր հոր ժամանակ կնքված պայմանագրին: երկրորդ հոդվածով միակ քայլը, որ ՀԱՊԿ-ից պահանջվում է, խորհրդակցություններն են: 97- ի պայմանագրով էլ հայ-ռուսական համատեղ հրամկազմ իրավունք չունեն ձևավորել. մի բան, որ թույլ է տալիս անել Սերժ Սարգսյանի ժամանակ՝2010-ին կնքված և 2017-ին վերաբանակցված պայմանագիրը:

Ռուսական կողմը Սյունիքում ՉԻ‘ ԿՐԱԿԵԼՈՒ: Ոչ միայն վերը բերածս պատճառով, այլ նաև՝, որ ադրբեջանցի թեկուզ մեկ զինվոր չզոհվի. և սա՝ ոչ թե՝ որ ռուսն ու թուրքը դաշնակից են ընդդեմ Հայաստանի, այլ՝ հանու‘ն Հայաստանի. որովհոտև, եթե ռուսն առաջինը կրակի, և ադրբեջնացի զոհվի, ադրբեջանցիները դա որպես պատրվակ փոփողացնելու են՝ այդ հիմքով պահանջելով, որ ռուսները խաղաղապահ առաքելությունը հանեն նաև ԱՐրցախից. որովհետև ասելու են՝ խաղաղապահը չի կրակում, խաղաղությունն է պահում: Այդ իսկ պտճառով ռուսը կնախընտրի թեկուզ մերձակռիվ տալ թուրքի հետ, բայց՝ ոչ երբեք՝ կրակել: Ու դա հասկանալով՝ հայ-ադրբեջանական տանդեմը սկսեց այդ հիմքով հակատրամադրություններ զարգացնել ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ու ըստ այնմ՝ նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ: Սյունյաց իրադարձությունները պետք են Նիկոլին և Աիևին. իհարկե, ԱՄՆ դեսպանատան հրահանգավորմամբ. որովհետև քանի մինչև հունիսի քսանը ժամանակ ունի, ալիևը բարձիթողի թողած սահմանով առաջ գալ է ուզում: Ինչ կարող է՝ վերցնի: Ու հիմա չի բացառվում, որ խունտան այս քաոսի մեջ Մեղրիի միջանցքը, ճիժտ է, չի կարողանում տալ մեր դիմադրության պատճառով, բայց փոխարենը Սիսիանու‘մ միջանցք տա ադրբեջանցուն: Հետո՝ Ալիևը այլևս չի ունենալու նման հնարավորություն: այստեղի խունտային էլ դա պետք է, որ անհրաժեշտ պահին չեղարկի ընտրություննները( առայժմ դա սրանց անել թույլչի տալիս կրեմլը), քաոս առաջացնի երկրում, խուճապային ու հուսահատ տրամադրություններ, կոտրի այսպես կոչված նախընտրական դրայվը ու թույլ չտա, որ ամենահավանական ուժերը , ճամբարները քարոզչություն անեն. որովհետև բոլորին հիմա միայն Սյունիքն է հետաքրքիր. ու նախընտրական ինչ էլ խոսես, կա‘մ չեն լսելու, կամ էլ ՝ ասելու են աթոռակռիվ են անում, աշխարհն աշխարհով, իրենք իրենց թեկնածուով: Այնինչ ընտրություններն իրականում միակ փրկությունն են. դրանք ավելին են քան ընտրությունները, դրանք ավելի շատ ինձ հիշեցնում են 1991-ի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն. երբ մենք պետք է ընտրեինք անկախության կամ վասալության կամ էլ՝ ավելի վատ բանի միջև:

Հիմա մենք ընտրելու ենք մնալու կամ կոտորվելու, լինելու կամ չլինելու, գոյի ու անգոյի միջև:

ու դրա համար «անծուխ Հայաստանը» առողջական պատրվակով օրակարգ դարձրած արսենթորոսյանանիկոլական բանդան ամեն ինչ անում ու անելու է, որ ընտրությունները չլինեն. կամ՝ գոնե խանգարեն:

Կտրուկ գործողությունների ու դուրս գալով, փողոցով սրանց օր առաջ դուրս վռնդելու մասին. նման սցենարի առաջին կողմանկիցը ես եմ եղել. նոյեմբերի տասից ի վեր: Հիմա էլ լավագույն տարբերակը դա կլիներ:

ԲԱՅՑ.

նույնիսկ, եթե այդ տարբերակը հավանական է( չնայած կես տարվա փորձը ցույց տվեց, որ հավանական սցենար չէ, պատճառները՝ մի կողմ), այդուհանդերձ մի պահ դիտարկենք՝ դա հնարավոր է.

փողոցով էքսցեսային տարբերակով խունտայից ազատվելը հղի է անկանխատեսելի դրվագներով:

Չի բացառվում, որ արյուն թափվի.

այդ դեպքում

ներսում ազգը կրկին կտարածի, թե նոր ղեկավարը կրկին եկավ արյունով- կստացվի մարտի 1-երկու,

դրսում էլ չի բացառվում, որ այդ նոր ղեկավարը դիվանագիտական իզգոյ համարվի, Հայաստանը սանկցիաների տակ դնեն, մինչդեռ մեզ պետք է լինելու լեգիտիմ իշանություն, որովհետև այն տարիներ շարունակ դեռ բանակցելու բանակցելու ու բանակցելու է:

Այնինչ, մենք հիմա ունենք հնարավորություն՝ լեգիտիմ ու արդեն, որքան օր-օրի հասկանալի է դառնում՝ հավանական սցենար՝ ընտրություններով հաղթել նեռի իշխանությանը:.

բոլոր նախադրյալները կան, որ հունիսի քսանին հաղթելու են հայամետ, ազգայնամետ ուժերը՝ ի գլխավորություն Հայաստան Դաշինքի, միավորվելու են՝ ԱԺ-ում մեծամասնություն դառնալու համար, և այս սյունյաց հիստերիան նաև դրա‘ մասին է:Կամ՝ դրա դեմ:

Այն նաև մեր դիմադրողականության տեստն է. կդիմանա՞նք արդյոք մինչև ընտրությունների օրը:

Խիստ մտահոգ ու անհանգիստ եմ սյունյաց իրադարձություններով, առհասարակ դադարել եմ քնել, բայց նաև հանուն արդարության ասեմ՝ խուճապ չունեմ, որովհետև գիտեմ, որ ռուսական կողմը խիստ հսկողության տակ է պահում իրավիճակը, ( չնայած ամենաանկանխտեսելին էլ կարող է տեղի ունենալ) , ճիշտ է, Մուրադովը որպես բանակցող գնաց որոշակի զիջումների( հայերի ու ադրբեջանցիների հավասար դիրքեր Սև լճի մոտ), բայց վստահ եմ՝ նոր՝ ազգային ու փորձված իշխանության գալու դեպքում ադրբեջանցիներին ելման դիրքեր «տեղափոխելը» դժվար գործ չի լինելու:

Զանգեզուրի միջանցքի մասին.

նման կետ չկա ո‘չ նոյմբերի իննի հայտարարության, ոչ էլ՝ հունվարի 11-ի պայմանավուվածության մեջ:

կա ՃԱՆԱՊԱՐՀի մասին կետ, իսկ միջանցքն ու ճանապարհը խիստ տարբեր բաներ են, և վստահ եմ՝ նոր իշխանության հաստատվելուն պես այդ հարցն էլ բանակցային ճանապարհով կարելի կլինի լուծել հօգուտ Հայաստանի կամ գոնե այնպես, որ բացառվի այդ ճանապրհով թրաֆիքինգը, վարձկաններին ընտանիքներով Սյունիք բերելը( սիրիական սցենարը, մի խոսքով), այսինքն՝ Սյունիքի հայաթափումը կբացառվի:

Իհարկե, լավ կլիներ, որ առհասարակ ճանապարհի մասին ոչ մի կետ էլ չլիներ: Բայց կապիտուլյանտն արդեն ստորագրել է դրա տակ, և առանց այդ կետի ռուսական կողմը չէր կարող հայերի թողտվությամբ հաղթանակի գնացող ալիևյան բանակը կանգնեցնել նոյեմբերի իննին:

Էլ չեմ ասում, որ առհասարակ ունենք բոլոր շանսերը այդ ճանապարհն չգործարկելը( որքան էլ պայմանագրով այն հաստատված է, դա ցույց կտան ժամանակն ու իրադարձությունները), և փոխարինելն այն Պարսից Ծոց-Սև ծով ճանապարհով, որի շինարարության ֆինանսավորմամբ արդեն սկսել է զբաղվել Չինաստանը: Տարածաշրջանը եռում է, մեզ հիմա պետք է զգոնություն, դիմադրողականություն, գիտեմ Աստված մեր առաքելության կողքին է՝ դավանաբանական այս պայքարում փառքով տանել մեր աստվածային հրահանգը՝ պահել -խնամել օրիգինալ, իսկական՝ առաքելական քրիստոնեությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ