«Երբ զիջումների ես գնում, այդ զիջումների շարքը երկարում է, և հիմա ադրբեջանցիները հայտնվեցին Սև լճի և Շորժայի տարածքներում: Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման աշխատանք, որքան էլ փորձեն դա հերքել: Ադրբեջանցիների նպատակն է լեգիտիմացնել Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև գծված վարչական սահմանը, չնայած 91 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով Ադրբեջանն իրեն չի համարում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, բայց կոնկրետ այս դեպքում նա ձգտում է վերադառնալ այդ սահմաններին»,- հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը