19 05 2021

Իշխանասարում, Սև լճում մեր դիրքերը չեն վերահսկվել թշնամու բացակայության պատճառով. «Իմ քայլի» պատգամավոր



Խորհրդարանական իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ստացել է Պաշտպանության նախարարությունից իրեն հուզող հարցի պատասխանը՝ թե այդ ինչպես ստացվեց, որ 7 օր առաջ թշնամին կարողացավ ներխուժել Սյունիքի ու Գեղարքունիքի տարածք առանց կրակոցների՝ չհանդիպելով հայկական զորքերի դիմադրույթանը:

«Այո, մայիսի 12-ին այդ երկու ուղղություններով զինված խմբերի սահմանափախտներին կարող էին գերեվարել, ձերբակալել գուցե և մեր կողմից դիմադրություն չի եղել, բայց համապատասխան գերատեսչությունից իմ ստացած ինֆորմացիայով՝ մեր ԶՈՒ հակադարձումն այն է, որ թշնամու հետ շփման տվյալ հատվածներում նույն ադրբեջանական զինուժը 5-6 ամիս ներկա չի եղել»,-Yerevan.Today-ի հետ զրույցում պարզաբանում է իշխանական պատգամավորը՝ ընդգծելով, որ թշնամու բացակայության պատճառով է, որ մեր զինուժի կողմից  Իշխանասարի բարձունքը չի պահվել,  պաշտպանթյուն չի իրականացվել  նաև Սև լճի ու գեղարքունիքի տվյալ դիրքերում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ