18 05 2021

Արդեն 3 տարի է, ինչ յուրաքանչյուր օր ու ժամ գնում ենք դեպի կործանում․ Մետաքսե Հակոբյան

Արդեն 3 տարի է, ինչ յուրաքանչյուր օր ու ժամ գնում ենք դեպի կործանում․ Մետաքսե Հակոբյան

Շուտով 8 ամիս կլինի, ինչ բոլորիս կյանքը գլխիվայր շուռ է եկել. Տեսանյութը ես եմ նկարել Ստեփանակերտից: Մոտ մեկ ժամ հետևում էի, թե ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում ՄԵՐ ճանապարհով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զգացմունքներն անասելի են, սակայն սթափ եմ ու չեմ տրվում զգացմունքներին, հստակ գիտակցում եմ, որ արդեն 3 տարի է, ինչ յուրաքանչյուր օր ու ժամ գնում ենք դեպի կործանում: Կործանվում ենք, քանզի ստոր, ճղճիմ, ընչաքաղց, տգետ, անհայրենիք, անսեռ ու անդեմ իշխանությունները կան: Կործանվում ենք, քանզի 3 տարվա ընթացքում ԱԶԳից դարձանք գյումրեցի, երևանցի, արցախցի, սյունեցի, ապարանցի, լոռեցի... Փրկությունը մեկ ճանապարհ ունի. պետք է անհապաղ համախմբվել և հեռացնել այս հանցագործ իշխանություններին և թույլ տալ հայամետ ու ազգային մտածողությամբ ուժերին, գիշերուզօր աշխատելով, փրկել ՀԱՅին ու ՀԱՅՐԵՆԻՔը: Ժամանակը մեր դեմ է աշխատում, հօգուտ՝ թշնամու և Փաշինյան Նիկոլ / Հակոբյան Աննա հանցագործ կլանի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ