18 05 2021

Խայտառակություն է, երբ ԳՇ պետը կամ ՊՆ-ն հայտարարում են, որ դիրքեր չեն եղել․ Տիգրան Աբրահամյան



Ամենամեծ խնդիրը մեզ համար այն է, որ Սյունիքի սահմանի այդ հատվածը եղել է չպաշտպանված և հնարավորություն է ստեղծել ադրբեջանցիների համար անարգել մտնել և որոշակի առումով դիրքավորում ապահովել։ Այս ճգնաժամի պատճառը ռազմաքաղաքական իշխանության վարքագիծն է, հանցավոր անգործությունը, որի հետևանքով ստեղծվել է ծանր իրավիճակ։ Ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սյունքիում թշնամու առաջխաղացմանը այսպիսի տեսակետ հայտնեց ռազմական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Փորձագետի խոսքով, այն ինչ տեղի է ունենում Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ, շարունակվում  փոխկապակցված լինել Արցախի հետ։

«Մենք հայտնվել ենք մի ծուղակում, որտեղից այս իշխանությունների պարագայում ուղղակի ելք չկա։ Հետպատերազմյան իրավիճակից անցել է 6 ամիս  և փաստորեն սահմանի մի մեծ հատված եղել է  անպաշտպան, սա հաղորդում է  հանցագործության մասին»,-ասաց Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ